Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Իրանի հյուպատոսն անդրադարձել է բեռնատարների կուտակման պատճառներին հայ-իրանական սահմանին Կապանում

19 Հունիսի, 2025

Մեղրիի սահմանային անցակետում ավտոմեքենաների կուտակումները չեն պայմանավորված ներկայիս պատերազմական իրավիճակով։ Դրանց պատճառն է Հայաստանի և Իրանի միջսահմանային անցակետերի տարածքների և կանգառների չափը, որի ընդլայնման ուղղությամբ ծավալվում են աշխատանքներ։ Այս մասին Կապանում, Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդինը նշել է «ՍյունիքTV»–ին տված հարցազրույցում:

«Ներկայում իրանական անցակետում ավելի քան 500 հայկական բեռնատար է սպասում բեռ բարձելուն՝ Հայաստան մուտք գործելու համար։ Այսքան մեքենաները մեծ խցանումներ են առաջացրել՝ նույնիսկ փակելով գլխավոր մայրուղին։ Հայ վարորդները անցնում են իրանական կողմ, կայանում ու վերադառնում են Մեղրի կամ Ագարակ՝ իրենց տներ։ Իրանական կողմը առաջարկում է, որ կուտակման ժամանակ հայկական բեռնատարները չհասնենք Իրանի անցակետ և մնան հայկական անցակետում, չնայած այնտեղ էլ կայանատեղիների և ընդունողական հնարավորությունների սահմանափակումներ կան՝ օրական սահմանվող 100-120 բեռնատար։»- նշել է հյուպատոսը:

Ըստ իրանցի դիվանագետի, առաջարկվում է, որ առաջիկա օրերին հայկական բեռնատարները ժամանակավորապես չմտնեն Իրան, սպասեն մինչև հոսքը թեթևանա։ Երբ բեռնատարների կայանատեղին ավելի ազատ կդառնա, երաշխավորված տեղաքանակում մեքենաներ կարող են մուտք գործել դեպի Իրան՝ համապատասխան հայկական անցակետի թողունակությանը։ «Այս քայլը երկու առավելություն ունի. նախ, հայկական բեռնատարները չեն սպասի անտեղի իրանական տարածքում և խնդիրներ չեն ունենա։ Երկրորդ՝ մուտք գործելիս նույն օրը կկատարեն բեռնումը և հաջորդ օրը կհեռանան կայանատեղից։»