Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Հունգարիայի բարձրագույն «Արժանիքի համար Պատվո խաչ» շքանշանը շնորհվեց դեսպան Սմբատյանին

19 Հունիսի, 2025

ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն ավարտելով իր դիվանագիտական առաքելությունը Հունգարիայում, հունիսի 19-ին հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ Շեմյեն Ժոլտի հետ` հրաժեշտ տալու նպատակով։ Այս մասին հայտնում են ՀՀ դեսպանությունից Հունգարիայում:

Աշոտ Սմբատյանը շնորհակալություն է հայտնել Հունգարիայի կառավարությանը՝ իր պաշտոնավարման ընթացքում ցուցաբերած աջակցության համար։

Փոխվարչապետ Շեմյեն Ժոլտը նույնպես շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ փոխանցելով Հունգարիայի նախագահի հրամանագրով սահմանված «Արժանիքի համար Պատվո խաչ» բարձր շքանշանը, ինչը արժանացվել է Աշոտ Սմբատյանին՝ ՀՀ և Հունգարիայի հարաբերությունների զարգացման գործում ունեցած իր ներդրման համար։