Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ավելի քան 600 չինացի քաղաքացի Իրանից տեղափոխվել են Հայաստան

19 Հունիսի, 2025

Իսրայել-Իրան հակամարտության մեկնարկից հետո Իրանից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 600 չինացի քաղաքացի։

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել են Հայաստանում Չինաստանի դեսպանատնից։

«Հունիսի 18-ի երեկոյի դրությամբ Չինաստանի ավելի քան 600 քաղաքացի անցել են «Ագարակ» սահմանային անցակետով Իրանից Հայաստան»,- տեղեկացրել են դեսպանատնից՝ պատասխանելով այն հարցին, թե քանիսը հեռացել են Իրանից Հայաստանի տարածքով։

Չինաստանի դեսպանատունը Իրանում հունիսի 17-ին հորդորել էր քաղաքացիներին հեռանալ երկրից։ Նշվել է, որ կա վտանգ, որ Իրանի ցամաքային սահմանները կարող են փակվել։ Ծանուցման մեջ նշվել էին Հայաստանը, Թուրքիան և Թուրքմենստանը՝ որպես ելքեր։