Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ազգային փոքրամասնությունների լեզուների դասավանդման մասնագետների պատրաստման խնդիրը մնում է չլուծված. ՄԻՊ

18 Հուլիսի, 2025

default.jpg

Հուլիսի 17-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է Դիլիջանում անցկացված «Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների կրթության իրավունքի իրացման խնդիրները» թեմային նվիրված քննարկմանը։ Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կողմից՝ Միավորված Ազգերի Կազմակերպության Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ։

Քննարկման ժամանակ հիմնականում քննարկվել են Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների կրթության կազմակերման հարցերը, ինչպես նաև մանկապարտեզներից մինչև բարձրագույն ուսումնական հաստատություններ դասավանդման ոլորտում առկա խնդիրները։

Իր ելույթում Մարդու իրավունքների պաշտպանը շեշտել է, որ ազգային փոքրամասնությունների իրավունքերի պաշտպանությունը պետք է հիմնվի համակարգված աշխատանքի և տարբեր կազմակերպությունների միջև համագործակցության վրա։

«Կրթություն ստանալու հնարավորությունը կարևոր դեր է խաղում ազգային փոքրամասնությունների ինքնությունը պահպանելու և հասարակական կյանքում ակտիվ մասնակցություն ունենալու հարցում։ Մեր առջեւ խնդիր է դրված ապահովել այդ հնարավորությունը ոչ միայն օրենքով, այլ նաև գործնականում։ Միևնույն ժամանակ, կարևոր է նաև ազգային փոքրամասնությունների լեզուներ դասավանդող մասնագետների պատրաստումը, ինչը մնում է ամենաիրական մարտահրավերներից մեկը։ Մենք պետք է համատեղ ջանքեր գործադրենք այս խնդիրների լուծման համար», – ասել է Անահիտ Մանասյանը։

Միջոցառման բացման արարողությանը ելույթ է ունեցել Հայաստանի Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Ռուստամ Բաքոյանը։ Միջոցառմանը ներկա են եղել պետական մարմինների ներկայացուցիչներ, ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների անդամներ և ոլորտի փորձագետներ։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել կրթական բնագավառը կարգավորող օրենսդրությանն ու դրա համալրման անհրաժեշտությանը։ Լայն քննարկման է արժանացել նաև ազգային փոքրամասնությունների համար անհրաժեշտ մասնագիտական նյութերի և դասագրքերի սակավության հարցը։

Մասնակիցները ընդգծել են ներառական կրթության կարևորությունը՝ հիմնվելով բազմազանության և բոլորի համար հավասար պայմաններ ապահովելու սկզբունքների վրա։