Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Սամվել Կարապետյանի կալանավորման հարցով դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ

18 Հունիսի, 2025

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար։

«Դատարանի ակտի հրապարակման ժամի վերաբերյալ դեռ որևէ տեղեկատվություն չունենք», — լրագրողների հետ զրույցում նշեց Կարապետյանի պաշտպան Տիգրան Հակոբյանը, հավելելով, որ ակնկալում է, որ որոշումը կհրապարակվի առաջիկա երկու ժամերի ընթացքում։

Փաստաբանը նաև անդրադարձավ Կարապետյանի տրամադրությանը՝ նշելով․

«Ինչպես միշտ՝ լավ։ Նա իր դիրքորոշումը հայտնել է մեղադրանքի վերաբերյալ, նշել է, որ մեղադրանքն անհիմն է, հանցանքի մասին խոսելը՝ առնվազն անլուրջ է»։

Նշենք, որ Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով՝ իշխանության զավթմանը կամ սահմանադրական կարգի տապալմանը ուղղված հրապարակային կոչերի համար։

Քննությունը շարունակվում է։