Սամվել Կարապետյանի ձերբակալության փորձը՝ ռևերանս Էրդողանին այցից առաջ

18 Հունիսի, 2025

Սամվել Կարապետյանի ձերբակալության փորձը՝ ռևերանս Էրդողանին այցից առաջ:

Այսօր հայաստանյան քաղաքական կյանքում, վարչապետի աթոռը զբաղեցնողի Թուրքիա այցից առաջ, Էրդողանին եկեղեցու դեմ արշավից զատ տրվեց ևս մեկ հավատարմության երդում։

Այն է՝ քաղաքական հաշվեհարդարի հերթական ակտ։ Հայտնի բարերար, «Տաշիր Գրուպ»-ի հիմնադիր Սամվել Կարապետյանի նկատմամբ, ով տարիներ շարունակ ներդրումներ է կատարել Հայաստանի տնտեսության, մշակույթի և հոգևոր կյանքի մեջ։

Այսօր Սամվել Կարապետյանը հայտարարեց իր աջակցությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, հայոց հավատին և ինքնությանը։

Այդ հայտարարությունից ժամեր անց ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի հրամանով փորձեցին նրան ձերբակալել։

Սակայն ոսոխը, տեսնելով Սամվել Կարապետյանի տան դիմաց հավաքված ժողովրդին, ճողոպրեց։

Սա շարունակությունն է 2023 թվականին սկսված քաղաքական հետապնդումների շղթայի, որն ուղղված էր «Հանրային Ձայն» կուսակցության, նրա առաջնորդի և ընտանիքի դեմ։

Այդ ժամանակ էլ հայտարարում էինք՝ եթե չկանգնեցնենք թուրքերի կողմից համակարգվող քաղաքական տեռորը, ապա այն կշարունակի տարածվել և կդառնա համատարած։

Այսօր, ցավոք, տեսնում ենք դրա դաժան հաստատումը։

Քաղաքապետի ընտրություններից առաջ իշխանության հրամանով կազմակերպվեց աննախադեպ արշավ «Հանրային Ձայնի» դեմ՝ սրբապղծությամբ, զրպարտությամբ և հակահայկական բնույթով։

Այս արշավի կազմակերպիչները ներսից ծառայում էին թուրքական շահերին՝ գործելով որպես իրական “թուրքական շներ”, ոչնչացնելով ազգային ինքնությունը, հավատը և ազգային արժեքները։

Այդ գործողությունները հասան իրենց նպատակի՝ ժողովրդին մոլորեցնել, վախեցնել և լռեցնել։

Այդ արշավից հետո 100-ից ավելի ընդդիմադիր գործիչներ ենթարկվեցին ձերբակալությունների և քաղաքական հետապնդումների։

Այսօր արդեն այդ նույն ձեռագիրը կրկնվում է, բայց այս անգամ թիրախում է Հայաստանի խոշորագույն բարերարներից մեկը։

Սամվել Կարապետյանը՝ այն մարդը, որի միջոցներով կառուցված տանն ապրում է այսօրվա վարչապետի աթոռը զբաղեցնողը, դարձել է իշխանության թիրախ։

«Հանրային Ձայն» կուսակցությունը հայտարարում է, որ տեղի ունեցողը անբարոյականություն է և հարված ազգային արժեքներին։

Մենք չենք դիտարկում սա միայն որպես մեկ անձի դեմ ուղղված գործողություն։

Սա հարված է ամբողջ հայ ժողովրդին, մեր հավատքին, մեր ազգային ինքնությանը։

Այս պահին մեր աջակիցները գտնվում են Սամվել Կարապետյանի տան մոտ՝ պաշտպանելով ոչ միայն բարերարին, այլ նաև հայության արժանապատվությունը և հոգևոր ժառանգությունը։

Մենք կոչ ենք անում՝

Միջազգային հանրությանը՝ ուշադրություն դարձնել Հայաստանում շարունակվող քաղաքական հետապնդումներին։

Բոլոր առողջ ուժերին՝ միավորվել և կանգնել ազգային արժեքների կողքին։

Իշխանություններին՝ դադարեցնել քաղաքական հաշվեհարդարը, որը վտանգում է երկրի կայունությունն ու միասնությունը։

Քաղաքական տեռորը պետք է կանգ առնի։ Հիմա։

Հանրային Ձայն կուսակցություն