Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Վեոլիա Ջուրը» բացատրում է Երևանի որոշ շրջաններում ջրամատակարարման ընդհատումների պատճառները

17 Հուլիսի, 2025

default.jpg

Վերջին օրերին Հայաստանում գրանցված անսովոր բարձր ջերմաստիճանի և ջրի սպառման ծավալների կտրուկ աճի հետ կապված՝ Երևանի որոշ թաղամասերում նկատվում են ջրամատակարարման խնդիրներ: Առավել շատ տուժում են Նոր Նորք վարչական շրջանի 3-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ զանգվածները, ինչպես նաև Նոր Մարաշ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների մի մասը: Կոմունալ խնդրի մասին տեղեկացրել է «Վեոլիա ջուրը»:

Հաղորդագրության մեջ նշված է. «Խնդրի հիմնական պատճառը ջրի սպառման զգալի աճն է՝ պայմանավորված ոռոգման նպատակով խմելու ջրի օգտագործմամբ: Միևնույն ժամանակ, նկատվում է ջրի աղբյուրների հոսքի նվազում: Կարևոր է նշել, որ վերը նշված վարչական շրջանները ջուր են ստանում միայն «Կաթնաղբյուր» ջրագծից, և տեխնիկական սահմանափակումների պատճառով հնարավոր չէ այլ աղբյուրներից ջուր մատակարարել այդ տարածքներին»:

«Վեոլիա Ջուրը» հստակ գիտակցում է ստեղծված իրավիճակի լրջությունն ու ստանձնել է ամբողջ պատասխանատվությունը: Մասնագետների թիմը շարժական խմբերով աշխատում է շուրջօրյա՝ ջրողական ցանցում արտահոսքերը նվազագույնի հասցնելու և համակարգում առկա ողջ ջրային ռեսուրսներն օգտագործելու ուղղությամբ: Բոլոր հնարավոր միջոցները գործի են դրվել՝ խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար»:

Կազմակերպությունն արտահայտել է ներողություն ջրի ժամանակավոր պակասի համար և հավաստիացնում, որ կատարվում է ամեն ինչ՝ խնդիրը կարճ ժամանակում վերացնելու համար: «Մենք վստահեցնում ենք, որ սա ժամանակավոր իրավիճակ է, և կձեռնարկվեն բոլոր միջոցներն ու մեթոդները՝ ջրամատակարարումը կայունացնելու համար»: