Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Հայաստանում եղանակային պայմանները. կանխատեսումներ եւ վերլուծություն»

17 Հուլիսի, 2025

default.jpg

Հայաստանի մի շարք մարզերում հուլիսի 18-ին կեսօրին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ: Ըստ օդերևութաբանական կանխատեսման՝ ամպրոպների ժամանակ արևմտյան քամին կարող է ուժեղանալ մինչև 17-20 մ/վրկ: Արմավիրի մարզում, ինչպես նաև Արագածոտնի ու Կոտայքի նախալեռնային գոտիներում և Երևանում երեկոյան քամու արագությունը կհասնի 15-18 մ/վրկ:

«Հայպետհիդրոմետ»-ից տեղեկացրել են, որ Երևանում երեկոյան ժամին առանձին վայրերում հնարավոր են կարճատև տեղատարափ անձրևներ ու ամպրոպներ: Մայրաքաղաքում գիշերը ջերմաստիճանը կկազմի +19-ից +21 աստիճան, իսկ հաջորդ օրը կեսօրին տաքանալու է +35-ից +37 աստիճան:

Մարզերում օդի ջերմաստիճանն ըստ գոտիների՝

Շիրակ՝ գիշերը՝ +8-ից +12, ցերեկը՝ +26-ից +30,

Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +9-ից +12, ցերեկը՝ +26-ից +29,

Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +18-ից +21, ցերեկը՝ +32-ից +35,

Սևանա լճի ավազան՝ գիշերը՝ +9-ից +14, ցերեկը՝ +24-ից +27,

Լոռի՝ գիշերը՝ +10-ից +15, ցերեկը՝ +26-ից +30,

Տավուշ՝ գիշերը՝ +19-ից +22, ցերեկը՝ +32-ից +35,

Արագածոտնի լեռներ՝ գիշերը՝ +8-ից +12, ցերեկը՝ +25-ից +29,

Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +17-ից +21, ցերեկը՝ +31-ից +36,

Արարատ՝ գիշերը՝ +19-ից +23, ցերեկը՝ +36-ից +38,

Արմավիր՝ գիշերը՝ +18-ից +22, ցերեկը՝ +35-ից +38,

Վայոց ձորի լեռներ՝ գիշերը՝ +10-ից +13, ցերեկը՝ +25-ից +28,

Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +19-ից +22, ցերեկը՝ +35-ից +38,

Սյունիքի հովիտներ՝ գիշերը՝ +19-ից +23, ցերեկը՝ +35-ից +38,

Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +11-ից +16, ցերեկը՝ +28-ից +32: