Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Փաշինյան. Մսուրային տարիքից երեխան պետք է սովորի այն, ինչը կբարելավի իր կյանքը»

17 Հուլիսի, 2025

default.jpg

Նախադպրոցական կրթությունը պետք է հասանելի լինի բոլոր երեխաներին՝ իրենց բնակավայրին մոտ հեռավորության վրա: Սա պարտադիր կրթության անբաժանելի մասն է: Այս մասին հուլիսի 17-ին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մանկապարտեզներն այլևս պարզապես երեխաների պահման վայրեր չեն: Դրանք ունեն հստակ կրթական բաղադրիչ: Երեխան ամեն դեպքում սկսում է սովորել մսուրային տարիքից, և մեր խնդիրն է ապահովել, որ նա սովորի այն, ինչն իր ապագա կյանքը կդարձնի ավելի լավ»,― նշեց նա:

Փաշինյանը նշեց, որ մասնագիտական կրթության համակարգում հիմնական նպատակն է ապահովել, որ շրջանավարտները կարողանան ինտեգրվել իրենց մարզի տնտեսական կյանքին՝ ձեռք բերելով պահանջված մասնագիտություն և մնալով իրենց համայնքում:

«Իսկ այն ոլորտներում, որտեղ բարձրագույն կրթությունը անհրաժեշտ է, բոլոր հնարավորությունները կկենտրոնանան ակադեմիական քաղաքում: Այնտեղ կգործեն ոչ միայն բուհեր, այլև հատուկ ավագ դպրոցներ՝ տաղանդավոր աշակերտների համար»,― ավելացրեց վարչապետը:

Նա նաև հստակեցրեց, որ պետությունը ունի ռազմավարություն նոր դպրոցների, մանկապարտեզների, մարզական և արվեստի դպրոցների կառուցման ու զարգացման առումով: Դպրոցներն ու կրթական համալիրները պետք է դառնան համայնքային կենսագործունեության կենտրոններ, որտեղ դասերից հետո շարունակվում են կրթական, մշակութային և սպորտային գործունեությունը:

«Մենք արդեն ասել ենք, որ առաջիկա 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցումից հետո պետք է հաջորդեն ևս 300 դպրոց: Իսկ մանկապարտեզների թվաքանակը կորոշվի՝ ելնելով պահանջարկից»,― ընդգծեց Փաշինյանը:

Վերջում նա հավելեց, որ հաջորդ քայլը կլինի որոշել, թե քանի մարզական դպրոց, երաժշտական և արվեստի դպրոց է անհրաժեշտ ստեղծել: