Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

**Ողջի գետը մազութի արտահոսքի պատճառով չի աղտոտվել՝ ըստ նախնական տվյալների. ԲԸՏՄ**

17 Հուլիսի, 2025

default.jpg

Երեկ երեկոյան Կապան-Քաջարան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտոպատահարի հետևանքով բեռնատարի կցորդը անջատվել է, իսկ նրա մի մասը հայտնվել է Ողջի գետում՝ առաջացնելով մազութի արտահոսք։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տվյալներով՝ իրադարձության վայրում տեսուչները վերցրել են ջրի և հողի նմուշեր՝ վնասի չափը գնահատելու նպատակով։

Լաբորատոր ստուգումների նախնական տվյալները ցույց են տալիս, որ մազութի արտահոսքը չի առաջացրել շրջակա միջավայրին էական վնաս։ Դա պայմանավորված է նրա ֆիզիկական հատկություններով. մազութը բարձր մածուցիկությամբ և կարծրացման ունակությամբ նյութ է, որը չի լուծվում ջրում և դանդաղ է ներծծվում հողի մեջ։

Այժմ շարունակվում են մազութի մաքրման աշխատանքները։ Փորձագետները նշում են, որ մաքրումն ավարտելուց հետո կիրականացվեն կրկնակի նմուշառումներ՝ շրջակա միջավայրի վիճակն ամբողջությամբ վերահսկելու համար։