Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Կապույտ ծավածոց» հանգստավայրն Իսլանդիայում զբոսաշրջիկների ու բնակիչների տարհանում է սկսել հրաբխի ժայթքումից հետո

16 Հուլիսի, 2025

default.jpg

Իսլանդիայի հարավ-արևմուտքում նորից գրանցվել է հրաբխի ժայթքում, ինչը հանգեցրել է Գրինդավիկի մոտակա բնակչության և «Կապույտ ծովածոց» առողջարանի հանգստացողների տարհանմանը։ Դա հաղորդում է RUV ազգային հեռուստաընկերությունը։

Իսլանդիայի օդերևութաբանական ծառայությունը հաստատել է, որ հրաբխի գործունեությունը սկսվել է չորեքշաբթի օրը՝ տեղական ժամանակով 04:00-ին։ ժայթքումին նախորդել են ուժեղ երկրաշարժեր Ռեյկյանեշ թերակղզում, որը գտնվում է մայրաքաղաք Ռեյկյավիկից հարավ-արևմուտք։

Երկրաշարժերի սկսվելուց անմիջապես հետո Գրինդավիկում տեղի է ունեցել մոտ 100 մարդու տարհանում։ Միևնույն ժամանակ, մոտակա ճամբարների զբոսաշրջիկները և «Կապույտ ծովածոցի» հաճախորդները ստիպված են եղել շտապ լքել տարածքը։

Տեղական ոստիկանության կոմիսար Մարգրետ Քրիստին Պալսդոտիրը նշել է, որ տարհանման գործընթացը անցել է կարգին և ավարտվել է 90 րոպեի ընթացքում։

Հրաբխային լավան ներկայումս հոսում է անբերրի տարածքով՝ ձգվելով 700-1000 մետր լայնությամբ ճեղքվածքով։ Սակայն օդերևութաբանները հավաստիացնում են, որ հրաբխային նյութը ոչ մի վտանգ չի ներկայացնում ենթակառուցվածքների համար։ Գրինդավիկը հրաբխային գործունեության է ենթարկվում 2023 թվականի նոյեմբերից, երբ վերջին 800 տարում առաջին անգամ արթնացավ տարածաշրջանային հրաբուխը։