Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Ինեկոբանկը մասնակցել է ՀՊՏՀ շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդեսին՝ ուսանողների կողքին»

16 Հուլիսի, 2025

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) տեղի ունեցավ Տնտեսագիտական և Կառավարման ֆակուլտետների 2025 թվականի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ նախագահ, ՀՊՏՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը և համալսարանի ռեկտոր Արմեն Գրիգորյանը, որոնք ողջունեցին ուսանողներին և լավագույն վեց շրջանավարտներին հանձնեցին դիպլոմները։

Ինեկոբանկը երկրորդ տարին է ինչ իր գործատուի կառավարման բրենդի՝ InecoPeople-ի հետ միասին աջակցում է միջոցառմանը։ Բանկի գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանը իր ելույթում նշեց. «Այս տարի ևս Ինեկոբանկը ձեր կողքին է, սիրելի՛ ուսանողներ։ Այս օրվանից դուք ունեք ամենահզոր գործիքները՝ կրթությունը, գիտելիքն ու կարողությունները, որը կարող եք ծառայեցնել ձեր զարգացման ու աճի համար, և դրանով էլ նպաստել մեր երկրի ու տնտեսության հզորացմանը։ Մենք արդեն երկրորդ տարին է սիրով մասնակցում ենք այս միջոցառմանը՝ մեր «Ինեկոբանկը քո կողքին» նախաձեռնության շրջանակում։ Դա պարզապես կրթության ֆինանսավորման ծրագիր չէ․ մենք նպատակ ունենք խրախուսել երիտասարդների կրթական առաջընթացը, խթանել ուսանողների հավատն իրենց ներուժի հանդեպ, և մեր ստանձնած պատասխանատվությամբ օրինակ ծառայել, որ երիտասարդներն էլ իրենց պատասխանատու զգան մեր երկրի զարգացման ու առաջընթացի գործում»։

«Ինեկոբանկը քո կողքին» նախաձեռնության շրջանակում լավագույն 6 ուսանողները խրախուսական-կրթական նվերներ ստացան, որոնք հանձնեց Հայկ Ոսկանյանը։ Բացի այդ, բանկը պատրաստել էր պարգևներ նաև «Դեկանի համակրանք» անվանակարգում հաղթած շրջանավարտների համար՝ որպես նոր հմտությունների ձեռքբերման աջակցություն։

Ծրագիրն արդեն երրորդ տարին է իրականացվում է, և այս տարի դրա բյուջեն գերազանցում է 1 միլիարդ դրամը։ Աջակցությունն ընդգրկում է կրթաթոշակներ, ուսման վարձի փոխհատուցում, արտերկրում կրթություն ստանալու հնարավորություն, ինչպես նաև 50 լավագույն համալսարաններում սովորելու դրամաշնորհներ։

Հայկ Ոսկանյանն իր ելույթում ընդգծեց. «Կրթությունն այն ներդրումն է, որը միշտ վերադառնում է անգնահատելի արժեքի տեսքով։ Երբեք չդադարեք երազել, բայց և երբեք չդադարեք գործուն քայլեր անել այդ երազանքն իրականություն դարձնելու համար, երբեք չդադարեք սահմանել նպատակներ, բայց և երբեք չդադարեք անընդհատ ինքնակատարելագործվել՝ միշտ ավելիին ձգտելու համար։ Երբեք չդադարեք հավատալ ինքներդ ձեզ, բայց և երբեք չդադարեք ներդրում անել ձեր ինքնազարգացման մեջ»։

Ինեկոբանկի InecoPeople բրենդի աջակցությամբ ՀՊՏՀ-ում կազմակերպվեց նաև ուսանողների ավարտական երեկույթ, որը ավելի հիշարժան դարձրեց շրջանավարտների համար այս կարևոր օրը։

Photo%201.jpg

Photo%202.jpg

Photo%203.jpg

Photo%204.jpg

Photo%204.jpg

Photo%205%20.jpg

Photo%206%281%29.jpg

photo%207.JPG