Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Սևանա լճի ջրի ջերմաստիճանը հուլիսի 16-ին՝ 18.9°C առափնյա գոտում»

16 Հուլիսի, 2025

default.jpg

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանը ափամերձ գոտում հուլիսի 16-ին, ժամը 08:00-ի դրությամբ, կազմել է 18.9°C: Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը:

Նշվում է, որ «Սևան» ազգային պարկի տարածքում այս պահին գործում է 5 հանրային լողափ: Լողափեր այցելուների մուտքն անվճար է:

Հանրային լողափերում անվճար հասանելի են հետևյալ ծառայությունները.

  • խաղահրապարակ
  • հանդերձարաններ
  • շվաքարաններ
  • ցնցուղարաններ

Բացի այդ, հաշմանդամություն ունեցող անձանց համար յուրաքանչյուր լողափում տրամադրվում է առնվազն մեկ հատուկ ռեզինե անվասայլակ, որը նախատեսված է և՛ ավազի, և՛ ջրի մակերեսով տեղաշարժվելու համար:

Լողափերի տարածքում ապահովված են նաև.

  • ջրափրկարարական ծառայություն
  • բուժկետեր
  • հասարակական կարգի հսկողություն, որը իրականացնում են Էկոպարեկային և Ջրային պարեկային ծառայությունները