Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Տիգրան Ավինյանն ընտրվեց Համայնքների միության նախագահ՝ նոր ղեկավարություն»

15 Հուլիսի, 2025

default.jpg

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը այսօր մասնակցել է Հայաստանի Համայնքների միության վարչության նիստին։

Նիստի ընթացքում, օրակարգի առաջին հարցով քվեարկություն է անցկացվել, և վարչության ներկա անդամների «կողմ» քվեներով Երևան քաղաքի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ընտրվել է Համայնքների միության նախագահ։

«Շնորհավորում եմ պարոն Ավինյանին և արտահայտում վստահություն, որ նրա ղեկավարությամբ Համայնքների միությունը կդառնա կարևոր կառույց` ակտիվ դեր խաղալով և՛ համայնքային կյանքի բարելավման, և՛ միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցության գործում»,— գրել է Խուդաթյանը իր սոցիալական մեդիայի էջում։

Նիստի երկրորդ մասում քննարկվել են Հայաստանի Համայնքների միության գործունեության հիմնական ուղղությունները մինչև տարեվերջ, այդ թվում` առաջնահերթությունները և ռազմավարական նպատակները։