Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Starbucks-ն պարտադրում է գրասենյակային աշխատակիցներին շաբաթական 4 օր գրասենյակում աշխատել»

15 Հուլիսի, 2025

default.jpg

«Starbucks» կրպակների ցանցը, ցանկանալով հաղթահարել COVID-19 համավարակից մնացած ժառանգությունը՝ հեռավար աշխատանքը, ԱՄՆ-ում և Կանադայում իր գրասենյակային աշխատակիցներին կպարտադրի շաբաթական չորս օր գրասենյակ գալ։

Մինչ օրս «Starbucks»-ի աշխատակիցները շաբաթական երեք օր էին աշխատում գրասենյակում, սակայն հոկտեմբերից այն կավելանա մինչև չորս՝ աշխատողները ստիպված կլինեն ներկա գտնվել երկուշաբթիից մինչև հինգշաբթի։

Այն աշխատակիցները, ովքեր չեն ցանկանա կատարել գրասենյակային աշխատանք գրեթե ամբողջ շաբաթ, ստիպված կլինեն հեռանալ աշխատանքից։ Նրանց կառաջարկվի մեկանգամյա դրամական փոխհատուցում։

ԱՄՆ-ի այլ խոշոր կորպորացիաներ, ինչպիսիք են «Amazon»-ը և «JP Morgan» բանկը, նույնպես աստիճանաբար նվազեցնում են հեռավոր աշխատանքի հնարավորությունը՝ վերադառնալով գրասենյակային ռեժիմին։

Սակայն մի շարք համալսարանների, այդ թվում՝ Սթենֆորդի համալսարանի հետազոտողների խումբը պարզել է, որ ԱՄՆ-ում հեռավար աշխատողների բաժինը մնում է կայուն։

Նրանց տվյալներով՝ գործատուների մոտ 30%-ը պարտավորեցնում է իրենց աշխատակիցներին աշխատել գրասենյակում։ 20%-ը շարունակում է աշխատել ամբողջովին հեռավար, իսկ 45%-ը խառը ձևաչափով՝ համատեղելով հեռավոր և գրասենյակային աշխատանքը։

Ինչ վերաբերում է «Starbucks»-ին, ապա ընկերության ղեկավար Բրայան Նիկկոլը աշխատակիցներին ուղղված նամակում նշել է, որ գրասենյակ վերադառնալը, իր կարծիքով, կբարելավի աշխատանքի արդյունավետությունը և կօգնի դիմակայել վաճառքների անկմանը։