Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Արամ Ղազարյանը Լոռու Քրեական ոստիկանության նոր պետին ներկայացրել է անձնակազմին»

14 Հուլիսի, 2025

default.jpg

Հուլիսի 12-ին ՆԳՆ ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Լոռու մարզում։ Նա անձնակազմին է ներկայացրել Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության նոր նշանակված պետ Արսեն Ոսկանյանին։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ ոստիկանությունը։

Արամ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել նախկին պետ Խորեն Բարխոյանին՝ նրա բարեխիղճ աշխատանքի և ծառայության համար։

Տեղակալը նաև ՆԳ նախարարի անունից շնորհավորել է Արսեն Ոսկանյանին նշանակման կապակցությամբ՝ ընդգծելով, որ սպասում է, որ վերջինս իր փորձը կներդնի ոստիկանության բարեփոխումների և ծառայության առջև դրված խնդիրների արդյունավետ լուծման գործում։

Արսեն Ոսկանյանն իր հերթին նշել է, որ կաշխատի անձնակազմի հետ՝ առաջադրված խնդիրները օպերատիվ և արդյունավետ կերպով լուծելու համար։

Խորեն Բարխոյանը շնորհակալել է ՆԳՆ ոստիկանության ղեկավար կազմին և Լոռու մարզային վարչության աշխատակիցներին՝ իրենց հանդեպ ցուցաբերած վստահության և համատեղ ձեռք բերած հաջողությունների համար։

Խորհրդակցության ընթացքում Արամ Ղազարյանը շեշտել է ոստիկանության տարբեր ծառայությունների միջև համագործակցության և փոխօգնության կարևորությունը՝ նշելով, որ ցանկացած հանցագործություն պետք է հանդիպի միասնական արձագանքի։

Քննարկվել են նաև օպերատիվ իրավիճակի վերահսկողության, աշխատակիցների մասնագիտական վարքագծի ապահովման և ծառայության արդյունավետ կազմակերպման հարցերը։