Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

“Ժողովուրդն իրավունք ունի մարդու իրավունքների պատշաճ պաշտպանության՝ ոչ թե Անահիտ Մանասյանի. Ռոման Երիցյան”

13 Հուլիսի, 2025

default.jpg

Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը Հայաստանում դարձել է խորհրդանշական մարմին՝ առանց իրական ազդեցության։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է փաստաբան Ռոման Երիցյանը։

Փաստաբանն ընդգծել է, որ ներկայիս ՄԻՊ-ի գործունեությունը չի կապված ո՛չ մարդու իրավունքների պաշտպանության, ո՛չ էլ իրավաբանական հստակ դիրքորոշումների հետ։

Ըստ Երիցյանի՝ պաշտոնը վերածվել է իշխանության «պատուհան լվացողի» դերի, որն ակտիվանում է միայն միջազգային զեկույցներ ներկայացնելիս։

«Անահիտ Մանասյան, եթե դեռ խիղճ ունեք, հասկացեք՝ խղճի կանչը պետք է գերակայի պաշտոնին»,— ավելացրել է փաստաբանը։