Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանը Ադրբեջանական գերության մեջ դարձավ 46 տարեկան

13 Հուլիսի, 2025

default.jpg

Ադրբեջանական գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանը 46 տարեկան է դարձել։ «Free Armenian Hostages» նախաձեռնությունը այս առթիվ հայտարարություն է հրապարակել։

«Նա պետք է այսօր իր ծննդյան օրը նշեր ընտանիքի և սիրելիների հետ, սակայն արդեն 1853 օր է, ինչ գերի է Ալիևի ռեժիմի մոտ։ Մենք շարունակում ենք պայքարը՝ նրա և մնացած 23 հայ պատանդների ազատագրումն ապահովելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հիշատակենք, որ մայիս ամսվա վերջին տեղեկություն էր ստացվել, որ Էուլջեքչյանը, հացադուլից և առողջական վիճակի վատթարացումից հետո, տեղափոխվել է բանտային հիվանդանոց։ Նա հացադուլ էր սկսել ի պատասխան ընտանիքի հետ կապը խզելու Ադրբեջանի կողմից կատարված գործողությունների։