Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Խոշոր շղթայական ավտովթար Երևան-Սևան ճանապարհին՝ «Lexus», «Mercedes», «Kia», «Toyota Altezza» բախում Հրազդանի տարածքում

12 Հուլիսի, 2025

dba84b64d1d8d80a5862763e828eac47_1752317527.webp

Այսօր՝ հուլիսի 12-ին, Երևան-Սևան ավտոճանապարհի Հրազդանի հատվածում խոշոր շղթայական ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 12:30-ի սահմաններում բախվել են յոթ մեքենաներ՝ «Lexus», «Mercedes», «Kia», «Toyota Altezza», «BYD», «Daewoo» և «ԶԻԼ» մակնիշի։

Նախնական տվյալներով՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։ Շտապօգնության բժիշկները տեղում ստուգել են բոլոր մասնակիցների վիճակը։ Հղի կին, որը մեքենաներից մեկում էր, տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն՝ լրացուցիչ հետազոտության։ Բժիշկները հաստատել են, որ նրա և պտղի առողջությանը վտանգ չի սպառնում։

Վթարի վայր են ժամանել Կոտայքի մարզի ոստիկանության Պարեկային ծառայության աշխատակիցները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի գլխավորությամբ։ Քանի որ բախված մեքենաները խոչընդոտում էին երթևեկությունը, պարեկները արագ կարգավորել են ճանապարհային երթևեկությունը՝ վերացնելով խցանումը։

Վթարի հանգամանքները պարզելու համար Կոտայքի մարզի ոստիկանությունում փաստաթղթեր են ձևակերպվում։ Ոստիկանությունը ստուգում է վարորդների և մեքենաների սեփականատերերի տվյալները։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի վճռով։