Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Սյունիքի մարզում «ՎԱԶ 2121»-ը բախվել է «ՎԱԶ 2106»-ին. 1 զոհ, 1 վիրավոր, մեքենաները ամբողջությամբ ջարդված

12 Հուլիսի, 2025

293355d2253ffa40076df445fc4e2fb7_1752310291.webp

**Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. մեկ զոհ**

Այսօր՝ հուլիսի 12-ին, Սյունիքի մարզի Կապան քաղաքում մահացու ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 11:00-ի սահմաններում Բաղաբերդի 1 հասցեի մոտ բախվել են երկու մեքենա՝ «ՎԱԶ 2121» և «ՎԱԶ 2106»։

«ՎԱԶ 2121»-ը վարել է 46-ամյա Արման Մ.-ը, իսկ «ՎԱԶ 2106»-ը՝ 59-ամյա Անդրանիկ Վ.-ը։ Վթարի հետևանքով «ՎԱԶ 2121»-ի վարորդին քաղաքացիների օգնությամբ հաջողվել է դուրս բերել մեքենայից ու տեղափոխել «Կապան» բժշկական կենտրոն։

Մինչդեռ «ՎԱԶ 2106»-ի վարորդին փրկարարները դուրս են բերել օպերատիվ միջամտությամբ։ Տեղում բուժօգնություն ցուցաբերելուց հետո նրան տեղափոխել են շտապօգնության մեքենայով, սակայն ճանապարհին նա մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են երկու մեքենաները, փակել գազի փականները և սահմանազատել վթարի գոտին։

Վթարի վայրում ներկա են եղել նաև Սյունիքի մարզի ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներ՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի և ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի ղեկավարությամբ։

Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչությունը նախաձեռնել է քրեական վարույթ։ Ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության պահեստ՝ հետագա քննության համար։

Հիշեցնենք, որ ՀՀ օրենսդրությամբ մեղադրյալը համարվում է անմեղ, մինչև նրա մեղավորությունը վերջնականապես հաստատվի դատարանի կողմից։