Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Աբովյան» ՔԿՀ-ում Վարդանյանը տեսակցել է 3 ամսով կալանարկված Լիանա Հարությունյանին ու նրա 8 ամսական երեխային

12 Հուլիսի, 2025

default.jpg

«Աբովյան» քրեակատարողական հաստատությունում հանդիպել եմ երեք ամսով կալանավորված Լիանա Հարությունյանին և նրա ութամսական երեխային։ Այս մասին տեղեկացրել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Երիտասարդ կինը չէր կարողանում հավատալ իր հետ կատարվողին։ Փոքրիկ երեխան, որը նստած էր խցի հատակին, զարմացած դիտում էր մորը և անծանոթ մարդկանց խոսակցությունը։

Կնոջը հայտնել եմ, որ իմ գործընկերների հետ պատրաստ ենք անել ամեն ինչ՝ օգնելու կալանքի միջոցի փոփոխմանը։

Երեկվանից «Հայաստան» խմբակցության պատգամավորները կապի մեջ են Լիանա Հարությունյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանի հետ։ Մենք նրան արդեն տեղեկացրել ենք, որ պատրաստ ենք տրամադրել մեր երաշխավորությունները՝ կնոջ նկատմամբ կալանքի միջոցը փոխելու համար։

Կալանավորված կինը չի ընդունում իրեն ուղղված մեղադրանքները, բայց պատրաստ է համաձայնել տնային կալանքի՝ միայն թե լինի իր երեխաների հետ։

Մեր զրույցի ժամանակ նա նշել է, որ շոկի մեջ չի կարողացել պարզաբանել դատարանին, որ ունի հայրական տուն նույն մարզում, որտեղ գրանցված է և որտեղ կարող է կրել տնային կալանքը։

Սակայն ես ցանկանում եմ իմանալ, թե ինչ կարծիք ունեն Աննա Վարդապետյանը, Սրբուհի Գալյանը, Անահիտ Մանասյանը և «ՔՊ»-ի այլ կին պատգամավորներն այս իրավիճակի վերաբերյալ։

Եթե ցանկանան, Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կարող է ժամերի ընթացքում փոխել այս իրավիճակը։ Նույնը կարող է անել նաև Սրբուհի Գալյանը։

«ՔՊ»-ի պատգամավորները, պարզապես հայտարարելով, որ պատրաստ են երաշխավորել երեք ամսյա կալանքի միջոցի փոփոխությունը, կարող են օգնել, որ երեք երեխաների մայրը վերամիավորվի իր մյուս երկու զավակների հետ»։