Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Քննարկվում է Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի սկանդալը. նախարարությունը դիմել է իրավապահ մարմիններին»

12 Հուլիսի, 2025

default.jpg

Առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող «Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի» պաշտոնական էջ համարվող ֆեյսբուքյան էջում, որտեղ նախկինում տեղադրվում էին կենտրոնի գործունեությունը վերաբերող նորություններն ու հայտարարությունները, այսօր առավոտյան սկանդալային տեսանյութ է հայտնվել։ Տեսանյութում ներկայացված են Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և նրա տեղակալ Լևոն Հակոբյանի հետ կապված կադրեր։

Տեսանյութին կցված գրառման մեջ ասվում է. «Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի նոր համակարգողն է սույն արարածը՝ ԱՆ փոխնախարար պարոն Լևոն Հակոբյանը: Սալյուտ: Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի լաբորատոր ծառայության ղեկավարը ողջունում է սույն քայլը»:

Տեսանյութում օգտագործված են հին տարեգրություններ, որտեղ Լևոն Հակոբյանը խոսում է Կարապետյան ընտանիքի և «Տաշիր» ընկերության բարեգործական ծրագրերի մասին։

Հիշատակենք, որ Լևոն Հակոբյանը 2019 թվականի մարտին նշանակվել էր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի (ներկայումս ՔՊ խմբակցության պատգամավոր) տեղակալ, սակայն մի քանի ամիս անց հեռացվել է պաշտոնից։ Մինչ այդ նա զբաղեցրել է «Տաշիր Ինվեստ Գրուպ»-ի տնօրենի պաշտոնը։ 2020-2023 թվականներին Հակոբյանը կրկին վերադարձել էր «Տաշիր Ինվեստ Գրուպ»-ի ղեկավարի պաշտոնին։

2023-2024 թվականներին նա նշանակվել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խորհրդական, իսկ 2025 թվականի մարտի 27-ին վարչապետի որոշմամբ դարձել է նախարարի տեղակալ։

Տեսանյութի հրապարակումից մի քանի ժամ անց Առողջապահության նախարարությունը պաշտոնական հայտարարություն է հրապարակել՝ նշելով, որ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» էջը այլևս չի պատկանում կամ ղեկավարվում Առողջապահության նախարարության կամ Կախվածությունների բուժման կենտրոնի կողմից, և դրա բովանդակությունը արտահայտում է միայն կենտրոնի նախկին ղեկավարի անձնական տեսակետը։

Նախարարության հաղորդագրության մեջ ասված է. «Կախվածության բուժման ազգային կենտրոնի գործունեությունը շարունակաբար լուսաբանվում է Առողջապահության նախարարության պաշտոնական կայքերում, քանի որ այն գտնվում է մեր ենթակայության ներքո։ Վերջին շրջանում այդ անհատի կողմից հրապարակումների բնույթի և բովանդակության վերաբերյալ նախարարությունն արձագանքել է դատական մարմիններին։ Մոտ ապագայում կներկայացնենք Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի նոր պաշտոնական էջը՝ թարմացված ձևաչափով»։