Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Հրդեհը Լաթաքիայում հասել է Քեսաբի հայաբնակ գյուղին. շարունակվում է մոլեգնել»

12 Հուլիսի, 2025

default.jpg

Սիրիայի Լաթաքիա նահանգում սկսված հրդեհը հասել է Դյուզաղաջ գյուղ՝ հայկական Քեսաբի շրջանի առաջին բնակավայրը։ Իրավիճակը մնում է լարված, սակայն կորուստներ դեռ չեն գրանցվել։

Համաձայն Սիրիայում «Լուրեր» լրատվականի թղթակից Զարմիկ Պողիկյանի տվյալների՝ տեղի բնակիչներն արդեն երկու օր է զբաղված են նախապատրաստական աշխատանքներով՝ հրդեհի հետագա տարածումը կանխելու համար։

Ուժգին բոցը արագ տարածվում է անառիկ լեռնային լանջերով՝ չնայած Սիրիայի տարբեր մարզերից ժամանակած հրշեջներին ու քաղաքացիական պաշտպանության մասնագետներին։ Իրավիճակը սրվում է ուժեղ քամիների պատճառով։

Աղետի գոտու օգնության են հասել միջազգային խմբեր՝ ներառյալ հարևան պետությունների և Կատարի մասնագետները։

Նախնական տվյալներով՝ հրդեհն ամբողջությամբ ոչնչացրել է 15 հազար հեկտարից ավելի անտառային զանգված։ Բնակավայրերի սպառնալիքը մնում է, քանի որ հրդեհը շարունակում է տարածվել տարածաշրջանում։

Վերահսկողական օրգանները շարունակում են մոնիտորինգ իրականացնել՝ հնարավոր նոր բռնկումները կանխելու նպատակով։