Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ռուսաստանը չի թույլատրի սադրանքներ Հյուսիսային Կորեայի դեմ. Սերգեյ Լավրով

11 Հուլիսի, 2025

default.jpg

Ռուսաստանը պատրաստ է ամենայն ջանք թափել՝ ԿԺԴՀ-ի դեմ ուղղված հնարավոր սադրանքները կանխելու համար։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Կորեական թերակղզու իրադրությունը պահանջում է խուսափել Հյուսիսային Կորեայի նկատմամբ ցանկացած սադրիչ գործողություններից, որը, դժբախտաբար, շարունակվում է։ Այդ թվում` ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի միջև ռազմական համագործակցության ամրապնդման միջոցով», — նշել է Լավրովը։

Նրա խոսքով՝ վերջին ժամանակներում տարածաշրջանում ավելի հաճախ են անցկացվում լայնածավալ զորավարժություններ, ներառյալ միջուկային տարրերի օգտագործմամբ։ Դա կարող է հանգեցնել լուրջ բախումների։ «Մենք կկանգնենք մեր հյուսիսկորեացի դաշնակիցների կողքին՝ նրանց օրինական շահերը պաշտպանելու և վտանգավոր սադրանքները կանխելու համար», — ասել է ՌԴ արտգործնախարարը։

Առավոտյան Լավրովը ժամանել է ԿԺԴՀ՝ պաշտոնական այցով։ Վերոհիշյալ մեկնաբանությունները նա արել է դեռևս Հյուսիսային Կորեա մեկնելուց առաջ։