Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

**«Փաշինյանը միակն է, ով կարող է լուծել մեր խնդիրը». Արմավիրի գյուղաբնակների բողոքի ակցիա**

10 Հուլիսի, 2025

default.jpg

Այսօր՝ հուլիսի 10-ին, Արմավիրի մարզի մի քանի գյուղերում լարված իրավիճակ է ստեղծվել։ Ծիածան գյուղի կենտրոնական փողոցում հավաքվել են բնակիչներ, որոնք պահանջում են, որ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հստակ պատասխան տա, թե իր ղեկավարած կառույցն ինչ է անում գյուղացիներին հերթական կործանումից փրկելու համար։

«Խորհրդային տարիներից ի վեր մեր գյուղում կան բնակիչներ, ովքեր գյուղատնտեսական աշխատանքների հետ մեկտեղ զբաղվել են նաև ծաղկավաճառությամբ։

Նույնիսկ դժվարին ժամանակներում մենք ծաղիկներ ենք աճեցրել և վաճառել ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում ու այլ երկրներում։

Մինչև վերջերս ոչ մի խնդիր չենք ունեցել, ընդհակառակը՝ տարեցտարի Ռուսաստանից ավելի շատ ծաղիկներ էին պահանջում։

Արտահանման գործընթացում ոչ մի խոչընդոտ չի եղել, սակայն հունիսի 28-ից ոչ միայն մեր գյուղում, այլև հարևան մի քանի գյուղերում ու մարզերում ծաղկավաճառությամբ զբաղվողները հայտնվել են անելանելի վիճակում։

Երկու օր առաջ Կառավարության շենքի մոտ հավաքվել էինք, մեզ ընդունեցին էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները, լսեցին և խոստացան, որ ամեն ինչ կանեն մեր խնդիրը լուծելու համար, բայց արդեն մի քանի օր է՝ ոչ մի առաջընթաց։

Մենք այլևս չենք հավատում Էկոնոմիկայի նախարարին, քանի որ այս հարցի լուծումը կարող է տալ միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խնդիրը քննարկելով Ռուսաստանի ղեկավարության հետ։

Վարկերով ջերմոցներ ենք կառուցել, աշխատատեղեր ստեղծել, իսկ այժմ չգիտենք՝ ինչ է մեզ սպասվում։

Եթե կառավարությունը չմիջամտի, մենք ստիպված կլինենք կտրուկ միջոցների դիմել։

Հանրապետության բոլոր մարզերում ճանապարհները կփակենք, որովհետև սա մեր գոյության հարցն է։

Կառավարությունը կոչ է անում՝ մի արտագաղթեք ու աշխատատեղեր ստեղծեք, մենք դա անում ենք, բայց Էկոնոմիկայի նախարարի անտարբերության պատճառով գյուղերը կարող են դատարկվել։

Բավական է, այս հարցը միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է լուծել»,— ասել են գյուղացիները։

Նրանք ցույց են տվել իրենց ստեղծած բիզնեսները, որտեղ հազարավոր ծաղիկներ արդեն ոչնչացվել են, իսկ մնացածը փչանալու եզրին են։ Նրանք պահանջում են, որ Հայաստանի կառավարությունը Ռուսաստանին հորդորի՝ արհեստական խոչընդոտներ չստեղծել, քանի որ նախկինում նման խնդիրներ չեն եղել, իսկ Հայաստանից Ռուսաստան ու այլ երկրներ արտահանված ծաղիկները միշտ արագ վաճառվել են։

Նմանատիպ իրավիճակ է նկատվում նաև Մրգաստան գյուղում, որտեղ ջերմոցներում փչացել և շարունակում են փչանալ մարդկանց քրտնաջան աշխատանքի արդյունքում աճեցրած ծաղիկները։