Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Պուուտինը Լավրովի տեղակալին ազատել է պաշտոնից

9 Հուլիսի, 2025

default.jpg

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր՝ Միխայիլ Բոգդանովին ազատելով ՌԴ փոխարտաքին գործերի նախարարի պաշտոնից։

Առանձին հրամանագրով Բոգդանովն ազատվել է նաև Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնից։ Երկու փաստաթղթերն էլ ուժի մեջ են մտել հուլիսի 9-ին՝ ստորագրման օրը։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ Բոգդանովը վարել է Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների հետ հարաբերությունները, համակարգել Իսլամական համագործակցության կազմակերպության և այլ միջազգային մուսուլմանական կառույցների հետ համատեղ աշխատանքը, ինչպես նաև զբաղվել Սիրիայի հարցերով։ Նա դիվանագիտական ծառայության մեջ է 1979 թվականից, 2011 թվականի հունիսից՝ փոխնախարար, իսկ 2012 թվականի հունվարից՝ Մերձավոր Արևելքի հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ (2014 թվականի հոկտեմբերից՝ նաև Աֆրիկայի հարցերով)։

Հունիսին Բոգդանովը զգուշացրել էր Իրանի միջուկային օբյեկտներին Իսրայելի հարվածների հետևանքով ճառագայթային վտանգի մասին։ Ապրիլին նա մասնակցել էր Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ռուս-թուրքական խորհրդակցություններին։