Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Տաքսիներում առցանց ՀԴՄ կտրոնների գրանցումը հունիսի 30-ի դրությամբ հասել է 91 մլրդ դրամի. Փաշինյան»

9 Հուլիսի, 2025

default.jpg

2024 թվականի սեպտեմբերի 1-ից, երբ ուժի մեջ մտավ տաքսիներում ՀԴՄ կտրոն տրամադրելու պարտադիր կարգը, մինչև 2025 թվականի հունիսի 30-ը, տաքսի ծառայությունների կողմից առցանց համակարգով դուրս է գրվել ավելի քան 91 միլիարդ դրամի 83 միլիոն էլեկտրոնային ՀԴՄ կտրոն։ Միաժամանակ, անհատ վարորդները տպագրել են մոտ 36 միլիոն դրամի 29 հազար ՀԴՄ կտրոն։ Այս տվյալները հրապարակվել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ֆեյսբուքի էջում։

Հիշեցնենք, որ 2024 թվականի սեպտեմբերի 1-ից տաքսի ծառայություններ մատուցողները պարտավոր են ուղևորներին տրամադրել ՀԴՄ կտրոն։ Էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորափոխադրում իրականացնող ընկերությունները ՀԴՄ կտրոններն ստեղծում են իրենց հավելվածներով, իսկ այդ ընկերություններից պատվերներ ստացող վարորդները էլեկտրոնային ՀԴՄ կտրոն գեներացնելու պարտավորություն չունեն։