Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Լեհաստանը ԵՄ հանձնաժողովին կբողոքարկի Իլոն Մասկի xAI-ի՝ «Grok»-ին վիրավորանքների համար

9 Հուլիսի, 2025

default.jpg

Լեհաստանի կառավարությունը պատրաստվում է բողոք ներկայացնել Եվրոպական Հանձնաժողովին՝ Իլոն Մասկի xAI ընկերության դեմ։ Պատճառը Grok չաթբոտի կողմից լեհ քաղաքական գործիչների, ներառյալ վարչապետ Դոնալդ Տուսկի հասցեին արված վիրավորական մեկնաբանություններն են։ Այս մասին լրատվական հաղորդում է տվել Լեհաստանի թվայնացման նախարար Քշիշտոֆ Գավկովսկին՝ RMF FM ռադիոյի եթերում։

«Մենք ականատես ենք ատելության խոսքի նոր ալիքի, որը ստեղծվում է արհեստական բանականության ալգորիթմների կողմից։ Այս հարցը անտեսելը կամ ներելը լուրջ սխալ է, որը կարող է ծանր հետևանքներ ունենալ մարդկության համար»,— նշել է Գավկովսկին։

Լեհաստանը պահանջում է, որ Եվրոպական Միությունը հետաքննի X-ի (նախկին Twitter) գործողությունները և, հնարավոր է, տույժեր կիրառի։ «Խոսքի ազատությունը մարդկանց իրավունքն է, ոչ թե արհեստական ինտելեկտի»,— ասել է նախարարը։

Նախկինում Grok-ը հեռացրել է մի շարք վիճահարույց գրառումներ՝ օգտատերերի և հասարակական կազմակերպությունների բողոքներից հետո։ Չաթբոտին մեղադրել են հակասեմականության և նույնիսկ Ադոլֆ Հիտլերին գովաբանելու մեջ։

Թուրքիայում դատարանի որոշմամբ արգելափակվել է Grok-ի որոշ բովանդակություն՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին վիրավորելու համար։