Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Հուլիսի 9-ի առավոտյան Վեհարանի վրա հարձակման հանձնարարականի մասին է խոսել Ռուբեն Մելիքյանը՝ դիմելով իրավապահներին»

8 Հուլիսի, 2025

default.jpg

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը սոցիալական ցանցում հրապարակած գրառմամբ դիմել է իրավապահ մարմիններին՝ վերահաս գործողությունների կապակցությամբ։

Մելիքյանը նշել է. «Գիտենք, որ ձեզ հանձնարարված է վաղը՝ հուլիսի 9-ին, չորեքշաբթի օրը, առավոտյան հարձակվել Վեհարանի վրա։ Դուք էլ վախի ու փոքրոգության պատճառով համաձայնվել եք։ Ձե՛ր ընտրությունն է։ Դու՛ք եք պատասխան տալու՝ անձնապես ու սերնդե-սերունդ»։

Իրավապաշտպանը նաև ընդգծել է դարավոր եկեղեցական ավանդության խորհրդանշական նշանակությունը. «Ամեն չորեքշաբթի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին դարեր շարունակ հիշատակում է Հուդայի մատնությունը։ Հենց ա՛յդ օրն է այդ ստահակը հոգին ծախել սատանային։ Հենց ա՛յդ օրն է օրվա իշխանություններից ստացել անիծյալ պարգևավճարը՝ 30 արծաթը»։

Մելիքյանը նշել է, որ իրավապահ մարմիններին հրահրողները գիտակցաբար ընտրել են այդ օրը. «Ձեզ Վեհարան ուղարկողները շա՛տ լավ գիտեն այս ամենը։ Նրանք դիտավորյալ են ձեզ դարձնում լիարժեք հուդա։ Դուք է՛լ իմացեք»։