Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Երևանում երթևեկության նոր կանոններ. ի՞նչ փոփոխություններ են սպասվում

8 Հուլիսի, 2025

default.jpg

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է երթևեկության նոր կանոններ՝ հասարակական տրանսպորտի ազատ երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի կարգավորումն ապահովելու համար։

Բեյրութի փողոցից դեպի Գր․ Լուսավորչի և Արգիշտիի փողոցներ

Բոլոր տրանսպորտային միջոցները կարող են խաչմերուկը հատել՝

  • 1-ին գոտուց միայն աջ՝ դեպի Գր․ Լուսավորչի փողոց,
  • 3-րդ գոտուց միայն ուղիղ՝ դեպի Արգիշտիի փողոց։

2-րդ գոտին ամբողջությամբ հատկացված է հասարակական տրանսպորտին։

Իտալիայի փողոցից դեպի Խորենացի և Վ․ Սարգսյան փողոցներ

Այստեղ երթևեկությունը կկարգավորվի հետևյալ կերպ․

  • 1-ին գոտուց թույլատրվում է շարժվել աջ և ուղիղ,
  • 2-րդ գոտուց միայն ուղիղ,
  • 3-րդ գոտին, որը հատկացված է հասարակական տրանսպորտին, թույլատրում է միայն ձախ շարժում։

Բացի այդ, արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառը Իտալիայի փողոցի աջ մասում։

Քաղաքապետարանը հիշեցնում է, որ նոր կանոնները ուժի մեջ կմտնեն առաջիկա օրերին և կոչ է անում վարորդներին պահպանել սահմանված կարգը։