Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Նարեկ Կարապետյանը ՀԷՑ–ի գլխավոր գրասենյակ բերվեց դիմակավորված անձանց ուղեկցությամբ

8 Հուլիսի, 2025

default.jpg

Դիմակավորված անձինք ՀԷՑ–ի գլխավոր գրասենյակ են բերել ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանին։

Իրավապահ մարմինները վաղ առավոտյան ժամը 08։00-ի սահմաններում մտել են ՀԷՑ–ի կենտրոնական գրասենյակ՝ խուզարկություններ իրականացնելու համար։ ԱԱԾ–ի դիմակավորված աշխատակիցները արգելափակել են գլխամաս մուտք գործելը՝ թույլ չտալով ընկերության աշխատակիցներին ներխուժել շենք։

Զուգահեռաբար, իրավապահները ներխուժել են նաև Նարեկ Կարապետյանի բնակարան, որտեղ շարունակվում են խուզարկություններ։ Նշենք, որ Նարեկ Կարապետյանը Սամվել Կարապետյանի եղբոր որդին է։

Հայաստանի Քննչական կոմիտեն հաստատել է, որ քրեական գործերն առնչվում են տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության հետ կապված դրվագների հետ։ Ներկայումս իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ։