Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

ՀԷՃ-ում իրավապահները ճաշարանի համար բերված սնունդը ներս տանել չեն թույլատրել

8 Հուլիսի, 2025

default.jpg

Այս պահին ՀԷՑ-ի կենտրոնական գրասենյակում գտնվում են միայն թեժ գծի աշխատակիցները և գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։ Այս մասին հայտնել է ՀԷՑ-ի մամուլի պատասխանատու Նատալյա Սարջանյանը։

«Դիմակավորված ոստիկանության աշխատակիցները թույլ չեն տվել ներս տանել անգամ ճաշարանի համար նախատեսված սնունդը»,- նշել է Սարջանյանը։

Հայտնի է, որ իրավապահ մարմինները առավոտյան ժամը 08:00-ի սահմաններում մուտք են գործել ՀԷՑ-ի գլխամաս և խուզարկություններ իրականացնում։ ԱԱԾ-ի դիմակավորված սպաները կազմակերպության աշխատակիցներին արգելել են շենք մտնել։

Ավելի վաղ ՔԿ-ից տեղեկացրել էին, որ «Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում, ինչպես նաև Երևանի քննչական վարչությունում սկսված քրեական գործերի շրջանակներում իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ»։

Միևնույն ժամանակ, իրավապահները ներխուժել են նաև ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի բնակարան, որտեղ նույնպես խուզարկություն է ընթանում։ Նարեկ Կարապետյանը Սամվել Կարապետյանի եղբոր որդին է։