Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Փաշինյանը փորձում է արդեն կատարված ու ծրագրվող ապօրինություններին իրավական տրամաբանություն տալ». Իգնատյան

7 Հուլիսի, 2025

default.jpg

«Չեմ պատկերացնում, թե ով կհավատա վարչապետի «հիմնավորումներին»՝ բացի իր մի քանի նվիրյալ թիմակիցներից։ Պարզից էլ պարզ է, որ Փաշինյանը ջանում է ինչ-որ իրավական տրամաբանություն հաղորդել արդեն արված (օրինակ՝ Եկեղեցուն պաշտպանած Սամվել Կարապետյանի կալանավորումը) ու ծրագրվող ապօրինություններին»։

Այս մասին հայտնել է ՀԱԵ Հոգևոր խորհուրդի անդամ, «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Հայկ Իգնատյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական վերջին գրառումը։ Վարչապետն ըստ էության փորձում է հիմնավորել, որ իր ուժայինները ցանկացած պահի իրավունք ունեն գործողություններ ձեռնարկել Մայր Աթոռի տարածքում։

«Ուրիշ որևէ շարժառիթ նա չունի։ Պարզ է նաև, որ վատ կարված շղարշը չի ազատելու նրան պատասխանատվությունից և չի օգնելու խուսափել Հայ Առաքելական Եկեղեցու թշնամի լինելու փաստից»,– ասել է Իգնատյանը։