Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«ԶՈՒ նվագախմբերը տեղափոխել են ՊՆ-ի տրանսպորտով. պաշտոնական պարզաբանում»

7 Հուլիսի, 2025

default.jpg

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հաղորդում է, որ Հանրապետության հրապարակում գտնվող, ՊՆ-ին պատկանող մի քանի տրանսպորտային միջոցների վերաբերյալ սոցիալական ցանցերում շրջանառվում են տեսանյութեր և անհիմն բացատրություններ:

«Այս կապակցությամբ պարզաբանում ենք. այդ տրանսպորտային միջոցները օգտագործվել են զինված ուժերի նվագախմբերի անդամներին միջոցառման վայր տեղափոխելու համար։ Խնդրում ենք ձեռնպահ մնալ անհիմն մեկնաբանություններ տարածելուց և հավաստի չհամարվող տեղեկատվություն չփոխանցել:

Միևնույն ժամանակ հարկային ենք համարում ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրել լրատվամիջոցների, հատկապես պաշտպանության նախարարությունում հավատարմագրված լրագրողների վրա. անհրաժեշտ է խստորեն պահպանել անվտանգության կանոնները և համապատասխան թույլտվություն չստանալու դեպքում չգրանցել զինված ուժերի տեխնիկան կամ տրանսպորտային միջոցները»,— նշել է Թորոսյանը իր սոցիալական ցանցի էջում: