Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Սարյան փողոցում երթևեկությունը միակողմանի է դառնալու. նշված են կատարվող փոփոխությունները

7 Հուլիսի, 2025

default.jpg

Երևանի քաղաքապետարանի գործնական խորհրդակցության ժամանակ՝ հուլիսի 7-ին, տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը մանրամասն ներկայացրեց մայրաքաղաքում մտցված տրանսպորտային փոփոխությունները։

Նրա խոսքով՝ Արգիշտի փողոցից դեպի Մաշտոցի փողոց և Հաղթանակ կամուրջ խաչմերուկ ուղղությամբ բոլոր մեքենաներին թույլատրվում է.

– առաջին գոտուց՝ ուղիղ և աջ,

– երկրորդ գոտուց՝ ուղիղ և ձախ։

Արգիշտիից դեպի Իտալիայի և Գրիգոր Լուսավորիչի փողոցների խաչմերուկ հատելիս.

– առաջին, երկրորդ, երրորդ գոտիներից միայն աջ՝ Գրիգոր Լուսավորիչի փողոցի ուղղությամբ,

– չորրորդ գոտուց՝ ուղիղ՝ Իտալիայի փողոցի ուղղությամբ:

Գրիգոր Լուսավորիչ և Արգիշտի փողոցների խաչմերուկում.

– Գրիգոր Լուսավորիչից ձախ շրջադարձը Արգիշտի փողոց արգելված է,

– բոլոր գոտիներից թույլատրվում է միայն ուղիղ շարժում՝ Գրիգոր Լուսավորիչի փողոցի ուղղությամբ։

Մաշտոցի պողոտայի և Գրիգոր Լուսավորիչի խաչմերուկում՝ դեպի Հաղթանակ կամուրջ.

– առաջին գոտուց աջ՝ Մաշտոցի պողոտա,

– երկրորդ և երրորդ գոտիներից ուղիղ՝ Պարոնյան փողոց,

– չորրորդ և հինգերորդ գոտիներից ձախ՝ Հաղթանակ կամուրջ։

Բեյրութի փողոցից դեպի Գրիգոր Լուսավորիչ և Արգիշտի.

– առաջին գոտուց միայն աջ՝ Գրիգոր Լուսավորիչի կողմ,

– երրորդ գոտուց միայն ուղիղ՝ Արգիշտի փողոց,

– երկրորդ գոտին հատկացված է հասարակական տրանսպորտին։

Վազգեն Հարությունյանը շեշտեց, որ Բեյրութի փողոցում գոտիների ճշգրիտ պահանջները նախապես նշելու անհրաժեշտություն կա, որպեսզի վարորդները ժամանակին վերադասավորվեն։

Իտալիայի փողոցից դեպի Խորենացի և Վազգեն Սարգսյան.

– առաջին գոտուց՝ աջ և ուղիղ,

– երկրորդ գոտուց՝ ուղիղ,

– երրորդ գոտին (հասարակական տրանսպորտի համար)՝ միայն ձախ։

Իտալիայի փողոցի աջ կողմում կանգառը արգելված է։

Խորենացի փողոցում.

– Մաշտոցի պողոտայից մինչև Վազգեն Սարգսյան արգելվել է կանգառը՝ տրանսպորտի համար նախատեսված առանձին գոտու պատճառով։

Մաշտոցի պողոտայի և Խորենացի/Ամիրյան փողոցների խաչմերուկներում.

– փորձնական կարգով տեղադրվել է հասարակական տրանսպորտի համար նախատեսված լուսացույց (BUS նշումով)։

Մոտակայում նախատեսվում է.

– լուսացույցների ռեժիմների լրացուցիչ ճշգրտումներ,

– Սարյան փողոցում միակողմանի երթևեկության ներդրում՝ Մաշտոցի պողոտայից դեպի Բաղրամյան պողոտա:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց.

«Փոփոխությունները որոշ դժվարություններ կառաջացնեն, բայց պետք է հաշվի առնել, որ Երևանի ավտոմեքենաների թիվը արագ աճում է: Եթե հանրային տրանսպորտին առավելություն չտանք, կհասնենք փլուզման։»