Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«National». Թրամփը կարող է հուլիսի 7-ին հայտարարել Գազայում հրադադարի մասին

6 Հուլիսի, 2025

default.jpg

Քաթարի մայրաքաղաք Դոհայում կիրակի օրը վերսկսվել են Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև անուղղակի բանակցությունները՝ նվիրված Գազայի հրադադարին և պատանդների ազատ արձակմանը։ Դա տեղի է ունենել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ԱՄՆ կատարելիք այցից առաջ։

Բանակցություններն սկսվել են ՀԱՄԱՍ-ի կողմից նախկինում ներկայացված առաջարկի դրական արձագանքից երկու օր անց։ Այդ պայմանագրի համաձայն՝ նախատեսվում է 60 օր տևողությամբ հրադադար, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող 10 ողջ պատանդների ազատ արձակում և գերության մեջ զոհված 18 անձանց աճյունների հանձնում։

Աղբյուրների տվյալներով՝ եթե կողմերը կարողանան համաձայնության գալ մոտակա ժամերում, ապա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է երկուշաբթի օրը հայտարարել հրադադարի մասին։ Առաջարկվող հայտարարության մեջ հնարավոր է ներառվեն ՀԱՄԱՍ-ին ուղղված կոչեր՝ զինադադար կատարելու և կազմակերպության ղեկավարներին՝ լքելու պատերազմից ավերված Գազայի հատվածը։

Առաջարկվող պայմանագրում ներառված է նաև դրույթ, համաձայն որի՝ հրադադարի ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո կսկսվեն քննարկումներ պատերազմի ավարտի և իսրայելական զորքերի դուրսբերման վերաբերյալ։