Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Գերմանիայում շաբաթական ցույցեր՝ Սրբազանների և Կարապետյանի ազատման պահանջով

6 Հուլիսի, 2025

**Միքայել և Բագրատ Սրբազանների ազատ արձակման կոչով բողոքի ցույցեր կկայանան Բեռլինում**

default.jpg

Բեռլինում Հայաստանի դեսպանատան առջև ամեն կիրակի ժամը 15:00-ին կկազմակերպվեն բողոքի ցույցեր՝ ի պահանջ Միքայել և Բագրատ Սրբազանների, Սամվել Կարապետյանի և այլ քաղբանտարկյալների ազատ արձակման։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է գերմանահայ հասարակական գործիչ, պրոֆեսոր Ավետիս Սադոյանը։

Սադոյանն ընդգծել է. «Բանտերը գողերի ու դավաճանների համար են, ոչ թե Սրբազանների ու Հայաստանի նշանավոր գործիչների համար»։ Հաջորդ ցույցերը կանցկացվեն հուլիսի 6-ին և 13-ին։ Ցանկացողները կարող են միանալ նաև առցանց՝ դիմելով Արամ Մկրտչյանին։

Նա նշել է, որ ակցիաները ուղղված են Հայաստանի իշխանությունների քաղաքականության դեմ, որոնք, իր խոսքով, ժողովրդից կտրված կյանք են վարում։

Նախորդ ցույցը, որը տեղի է ունեցել 2025 թվականի հունիսի 29-ին, Սփյուռքում գրանցված առաջին ակցիան էր՝ նվիրված ձերբակալված Սրբազաններին ու Սամվել Կարապետյանին։