Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Politico»՝ ԵՄ-ն և ԱՄՆ-ը քննարկում են 10%-անոց մաքսատուրքերի նախնական համաձայնագիր

5 Հուլիսի, 2025

default.jpg

Եվրամիությունը քննարկում է ԱՄՆ-ի հետ առևտրային նախնական համաձայնություն կնքելու հնարավորությունը, որը կպահպանի 10% մաքսատուրքը արտահանվող ապրանքների մեծ մասի համար։ Այս մասին ԵՄ դեսպաններին տեղեկացրել է Եվրահանձնաժողովը։

ԵՄ ներկայացուցիչները հաշվետվություն են ներկայացրել Վաշինգտոնում անցկացված բանակցությունների վերաբերյալ, որոնց ընթացքում ԵՄ առևտրի հարցերով հանձնակատար Մարոշ Շեֆչովիչը փորձել է կանխել Դոնալդ Թրամփի սպառնալիքը՝ հուլիսի 9-ից Եվրոպայից ներկրվող բոլոր ապրանքների վրա 50% մաքսատուրքեր սահմանելու մասին, եթե համաձայնություն չհաստատվի։

Բացի հիմնական մաքսատուրքից, շարունակվելու են բանակցությունները արդյունաբերության առանձին ճյուղերի, մասնավորապես՝ ավտոմեքենաների համար արտոնյալ պայմաններ սահմանելու վերաբերյալ։ Այս մասին հայտնել են Եվրահանձնաժողովի բարձրաստիճան ներկայացուցիչները։

Սակայն արդյունքները չեն բավարարել Եվրոպայի սպասումները, քանի որ ԵՄ բանակցող խումբը նախկինում նշել էր, որ հնարավոր է որոշ ճյուղերի համար մաքսատուրքերի ժամանակավոր նվազեցում։

Ներկայումս ԱՄՆ-ն Եվրոպայից ներկրվող ավտոմեքենաների վրա գանձում է 25%, իսկ պողպատի ու ալյումինի վրա՝ 50% մաքսատուրք։