Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Թրամփը խոսել է Պուտինի ու Զելենսկի հետ հեռախոսային զրույցների վերաբերյալ

5 Հուլիսի, 2025

default.jpg

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայում պատերազմի վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցից «շատ դժգոհ» է։ Թրամփի խոսքով՝ Պուտինը ցանկանում է «շարունակել մարդկանց սպանելը»։

«Սա շատ բարդ իրավիճակ է։ Ես արդեն ասել եմ, որ շատ դժգոհ էի նախագահ Պուտինի հետ իմ զրույցից։ Նա ուզում է գնալ մինչև վերջ, պարզապես շարունակել մարդկանց սպանել, դա լավ չէ», — հայտարարել է Թրամփը՝ Air Force One ինքնաթիռում լրագրողներին տված հարցազրույցում։

ԱՄՆ նախագահը նաև ակնարկել է, որ պատրաստ է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Վերջին ամիսներին Թրամփի վարչակազմը զսպվածություն էր ցուցաբերել՝ հույս ունենալով համոզել Ռուսաստանին դադարեցնել ռազմական գործողությունները։

«Մենք շատ ենք խոսում պատժամիջոցների մասին։ Նա հասկանում է, որ դա կարող է տեղի ունենալ», — ասել է Թրամփը։

Նա նաև հիշատակել է ուրբաթօրյա զրույցը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, որը տեղի է ունեցել Կիևում ամերիկյան ռազմական աջակցության շուրջ մտահոգությունների ֆոնին։