Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Գորիսի գրեթե բոլոր հյուրանոցները բրոնյա են արվել

5 Հուլիսի, 2025

default.jpg

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական ժողովը, որը կայանալու է հուլիսի 12-ին` Գորիսում, «բրոնյա» են արվել Գորիսի գրեթե բոլոր հյուրանոցները։ Քաղաքում 10 հյուրանոց է գործում, սակայն այդ օրն ազատ համար գրեթե չկա ոչ մի տեղ: Իշխանական էլիտան` մոտ 200 հոգի՝ կառավարության, օրենսդիր մարմնի անդամներ, տարածքային կառույցների ներկայացուցիչներ, մարզպետներ և այլք, երկու օր կանցկացնեն Գորիսում։ 

Հյուրանոցային համարների բրոնյայով զբաղվել է գորիսեցի պատգամավոր Արմեն Խաչատրյանը: Ասում են՝ կաշվից դուրս է եկել հավուր պատշաճի միջոցառումն ու հյուրընկալությունն անցկացնելու համար: Ծրագրել է, որ Փաշինյանը կարողանա զբոսնել Գորիսում և նրան փողոցում «ջերմ բարևեն, սեր ու աջակցություն հայտնեն» նախապես պարապացրած քաղաքացիները: Հույս ունի այդկերպ շահել Փաշինյանի վստահությունը և ընտրվել ՔՊ վարչության անդամ, որի համար ինքնաառաջադրվել է։ 

Իշխանական քաղաքական ժողովները սովորաբար մերձեցման միջոցառումներ են լինում, որոնց ընթացքում Փաշինյանը զոնդաժ է անում թիմին կարևոր հարցերում ինչպես դրսևորվել, ինչ պատասխաններ տալ լրագրողներին, հընթացս էլ սպառնում է թիմակիցներին հանկարծ չմտածեն նավը լքելու մասին, հակառակ դեպքում իրենց տխուր օրեր է սպասվում։ 

Իսկ այս ժողովին թեմաների պակաս հաստատ չի լինելու՝ եկեղեցու, ընդդիմադիր և հոգևոր «ահաբեկիչների» հարցերը, ինչպես նաև սեպտեմբերին սպասվող համագումարի հարցերը: Ոչ միայն ողջ հանրության ուղեղները լվանալու կարիք կա, այլև սեփական թիմակիցների, որոնք հանկարծ չկասկածեն, որ առաջնորդն «ամեն ինչ ճիշտ է անում» և հմայված նապաստակների նման օձի երախը գնան»։ 

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում