Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

ՔՊ-ի անցկացրած հարցումների համաձայն հասարակական լայն կոնսոլիդացիա կա հայ առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ

5 Հուլիսի, 2025

default.jpg

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Հայաստանի տարբեր բնակավայրերում վերջին օրերին անցկացրել է հարցումներ՝ պարզելու հասարակական տրամադրությունները իշխանության քայլերի, իշխանությունից ունեցած ակնկալիքների վերաբերյալ:

ՔՊ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները հաղորդում են, որ հասարակական լայն կոնսոլիդացիա կա հայ առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ, որի մասին Նիկոլ Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, արդեն տեղեկացվել է, քանի որ հարցում իրականացնող խմբերը հանդիպել են հարյուրավոր քաղաքացիների, որոնց կարծիքը եկեղեցու դեմ իշխանական հարձակումների վերաբերյալ եղել է միանշանակ բացասական. հետևաբար, կոնսոլիդացիան եկեղեցու շուրջ խիստ մտահոգություններ է առաջացրել Փաշինյանի համար:

Սակայն ՔՊ-ից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ վեհափառի շուրջ օղակը կսեղմվի այնքան, մինչև նա հեռանա»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում