Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Գիտի, թե ինչ է անում». ԱՄՆ-ում պատմել են, թե ինչպես է Պուտինը զարմացրել Թրամփին

5 Հուլիսի, 2025

2027336555.jpg?20249337251751688766

ՄՈՍԿՎԱ, 5 հուլիսի — ՌԻԱ Նովոստի. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարողացել է զարմացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ վերջինս անհարմար դրության մեջ դնելով իր խոսակցության վստահ ոճով: Այդ կարծիքն է հայտնել ամերիկացի լրագրող և գիտնական Ջիլ Դոգերթին CNN հեռուստաալիքի եթերում:

«Պուտինը միշտ գիտի, թե ինչ է անում, և այս իրավիճակում հասկացրել է, որ կգտնի իր (գործողությունները) իրականացնելու եղանակ՝ կամ ուժի, կամ արդյունավետ բանակցությունների միջոցով»,— ասել է նա:

Դոգերթիի խոսքերով, Թրամփն իրավացիորեն զարմացել է Պուտինի հետ զրույցից հետո, քանի որ ռուս առաջնորդի պես փորձառու քաղաքական գործիչը հեշտությամբ «խաղացել է» Սպիտակ տան տիրոջ հետ:

«Պուտինը իշխանության մեջ է արդեն քառորդ դար»,— բացատրել է լրագրողը:

Պուտինի և Թրամփի հերթական հեռախոսային զրույցը տեղի է ունեցել հինգշաբթի օրը: Ինչպես հաղորդել է Յուրի Ուշակովը, երկու առաջնորդները քննարկել են Ուկրաինայում հակամարտության կարգավորումը և Մերձավոր Արևելքի իրավիճակը:

Նախորդ զրույցը տեղի էր ունեցել հունիսի 14-ին: Այն տևել է 50 րոպե, և խոսակիցները քննարկել էին Մերձավոր Արևելքում սրված իրավիճակը ու Ուկրաինայում հակամարտության լուծումը: Բացի այդ, Պուտինը շնորհավորել էր Թրամփին ծննդյան օրվա, ԱՄշ-ի ցամաքային զորքերի 250-ամյակի և Ամերիկյան դրոշի օրվա կապակցությամբ: