Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Տրամպը Պուտինին անվանեց մասնագետ:

5 Հուլիսի, 2025

2027336709.jpg?20273371621751689696

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 5 հուլիսի — ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը հաղթահարում է պատժամիջոցները և այդ համատեքստում երկրի ղեկավար Վլադիմիր Պուտինին անվանել է պրոֆեսիոնալ։

«Նա (Պուտինը) կարողացել է հաղթահարել պատժամիջոցները»,— հայտարարել է Թրամփը լրագրողներին՝ նախագահական ինքնաթիռում։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի դեմ ուղղված սահմանափակումների թեման բարձրացվել է վերջերս ռուս գործընկերոջ հետ ունեցած զրույցում։

«Մենք շատ խոսեցինք պատժամիջոցների մասին, այո։ Չեմ ասի, որ նա (Պուտինը) ոգևորված էր դրանցից… Նա հասկանում է, որ պատժամիջոցները կարող են հետևել, նա պրոֆեսիոնալ է»,— ասել է Թրամփը։

Երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցը տեղի է ունեցել հինգշաբթի օրը։

Ինչպես հայտնել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը՝

Ինքը՝ Թրամփը, ավելի ուշ դժգոհություն է հայտնել Ուկրաինայում իրավիճակի կարգավորման գործընթացի վերաբերյալ և կարծիք հայտնել, որ Պուտինի հետ զրույցի ընթացքում առաջընթաց չի կարողացել արձանագրել։

Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների նախորդ հեռախոսազրույցը տեղի էր ունեցել հունիսի 14-ին։ Այն տևել է 50 րոպե, և զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում սրված իրավիճակը և Ուկրաինայում հակամարտության կարգավորումը։ Բացի այդ, Պուտինը շնորհավորել է Թրամփին ծննդյան օրվա, ԱՄՆ ցամաքային զորքերի 250-ամյակի և Ամերիկյան դրոշի օրվա կապակցությամբ։