Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո թուրքական մզկիթի կարգավիճակով կգործի

4 Հուլիսի, 2025

default.jpg

Անիի Մայր տաճարը, որը գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ներառված Անիի հնագիտական վայրում, ներկայումս վերանորոգվում է։

Թուրքիայի «Anadolu» պետական լրատվական գործակալությունը հաղորդում է, որ վերանորոգումից հետո տաճարը կգործի որպես մզկիթ։ Թուրքական կողմը հիշատակում է տաճարի ճարտարապետ Տրդատին, սակայն չի նշում դրա հայկական կապվածությունը։ Այն ներկայացվում է որպես «Ֆեթհիյե մզկիթ»։

Նշված է, որ Տրդատը նաև Ստամբուլի Այա Սոֆիա մզկիթի գմբեթի վերանորոգման աշխատանքներն է կատարել։ «Տրդատը Անիից հրավիրվել է Ստամբուլ, վերանորոգել Այա Սոֆիայի գմբեթը, ապա վերադարձել Անի և ավարտին հասցրել այս կառույցը»,— ասել է Անիի հնագիտական վայրի պեղումների ղեկավար Մուհամմեդ Արսլանը։

Անիի Մայր տաճարի վերանորոգումն իրականացվում է 3 փուլով՝ Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարության ու Համաշխարհային հուշարձանների հիմնադրամի համագործակցությամբ։ Այս տարի նախատեսվում է ավարտել 2-րդ փուլի աշխատանքները։

Հայտնի է, որ շուրջ 100 հեկտար տարածք զբաղեցնող Անիի հնագիտական վայրում գտնվում են նաև Ամենափրկիչ եկեղեցին, Տիգրան Հոնենցի եկեղեցին և Աբուղամրենց Սբ. Գրիգոր եկեղեցին։

Անիի Սուրբ Աստվածածին եկեղեցին կամ Մայր Տաճարը կառուցվել է 10-րդ դարում։ Շինարարությունը սկսել է Բագրատունյաց թագավոր Սմբատ II-ը 989 թվականին, իսկ ավարտին է հասցրել թագուհի Կատրամիդեն 1001 թվականին։