Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Թրամփը հայտարարել է այլ երկրներին մաքսատուրքերի վերաբերյալ տեղեկատվական նամակներ ուղարկելու մասին

4 Հուլիսի, 2025

default.jpg

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմն այս շաբաթ նամակներ կուղարկի տարբեր երկրներ, որտեղ նշվելու են նրանց նախատեսվող մաքսատուրքերը ԱՄՆ-ում բիզնես անելու համար։

«Ես նախընտրում եմ պարզապես նամակ ուղարկել՝ նշելով, թե որքան մաքսատուրք պետք է վճարեն։ Սա շատ ավելի հեշտ է։ Այն կտարածվի 170-ից ավելի երկրների վրա, և չէ՞ որ հնարավոր չէ բոլորի հետ առանձին գործարքներ կնքել։ Դժվար կլինի, թեև հնարավոր է լավ պայմաններ ստեղծել։

Ավելի լավ է, որ ուղղակի նշենք՝ սա այն գումարն է, որ դուք պետք է տաք ԱՄՆ-ում առևտուր անելու համար։ Կարծում եմ՝ սա ավելի ընդունելի մոտեցում կլինի»,— ասել է Թրամփը։

Նա նշել է, որ նամակների ուղարկումը կսկսվի ուրբաթ օրվանից՝ օրական մոտ 10 երկրին ուղղված հաղորդագրություններով։ ԱՄՆ նախագահը հնարավոր մաքսատուրքերի չափը սահմանել է 20%, 25% և 30% սանդղակով։