Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Հրդեհից տուժած ընտանիքը Հաղթանակ թաղամասում օգնության կարիք ունի»

3 Հուլիսի, 2025

default.jpg

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասում գիշերը տեղի ունեցած հրդեհի հետևանքով ընտանիքի 4 անդամները մնացել են առանց օթյակի։ Նրանք վեց ամսից ավելի վարձով էին ապրում այդ տանը։

Հարևանների խոսքով՝ հրդեհից հետո տանը ոչինչ չի մնացել, ընտանիքի անդամները միայն իրենց հագին եղած հագուստով դուրս են եկել։ Տուժածներն օգնություն ակնկալելու հարազատներ չունեն։ Հրդեհից հետո հղի կինն ու իր 2 տարեկան երեխան գիշերել են հարևանների տանը։

Վերապահված աղբյուրի միջոցով կապվել ենք հրդեհից տուժած ընտանիքի անդամներից մեկի հետ, ով հաստատել է, որ նրանք օգնության կարիք ունեն։

Ցանկացած օգնություն ցուցաբերելու համար կարելի է կապ հաստատել ընտանիքի անդամ Դավիթ Գալստյանի հետ՝ +374 95 36 24 08 հեռախոսահամարով։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հրդեհի ժամանակ զոհվել է 1 տարեկան երեխա և նրա երկու տատիկները։

Հիշեցնենք, որ անցած գիշեր ժամը 00:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ստացվել է ահազանգ Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի Ամառանոցային փողոցի 2-րդ նրբանցքում հրդեհի մասին։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել էր բնակելի տանը, որի ներսում մարդիկ կային։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:02-ին, իսկ հանգցվել՝ 01:05-ին։ Այրվել է մոտ 60 քմ բնակարան, ինչպես նաև հարակից տանիքներ՝ ընդհանուր 120 քմ տարածք։ Փրկարարները տան ներսում հայտնաբերել են երեք մարդու դիակներ։