Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Դիլիջանի թունելի հիմնանորոգման փոխարեն նոր թունելի կառուցման նախագիծ է մշակվել»

3 Հուլիսի, 2025

**ՀՀ Կառավարությունը հաստատեց Մ6 ճանապարհի բարելավման ծրագրի փոփոխությունները**

default.jpg

Հայաստանի կառավարությունն այսօր՝ հուլիսի 3-ի նիստում, հաստատեց Մ6 Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհի բարելավման ծրագրի փոփոխությունների նախագիծը։ Փոփոխությունները վերաբերում են Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված համաձայնագրի թարմացմանը։

Ծրագրի նպատակն է Մ6 մայրուղու 51,74 կմ հատվածի հիմնանորոգումն ու վերակառուցումը, ինչպես նաև Դիլիջանի և Պուշկինի թունելների արդիականացման նախագծումը։

Մայրուղու հիմնական հատվածի հիմնանոգումն ավարտված է, սակայն անհրաժեշտ է լրացուցիչ փոփոխություններ՝ կապված 2024թ. մայիսի 26-ին Դեբեդ գետի վարարումից առաջացած վնասների վերացման հետ։ Անհրաժեշտ է կատարել ճանապարհի նոր նախագիծ, ինչպես նաև Ձորագետ և Դեբեդ գետերի ջրաբանական ուսումնասիրություններ։

Բացի այդ, որոշվել է Դիլիջանի թունելի հիմնանոգման փոխարեն մշակել նոր թունելի կառուցման նախագիծ։