Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«ԵՄ-ն կոչ է արել ստեղծել անօդաչու թռչող սարքերի բանակ Ռուսաստանից պաշտպանվելու նպատակով»

27 Հունիսի, 2025

default.jpg

Եվրամիությունը մեծաքանակ անօդաչու թռչող սարքերի կարիք ունի՝ Ռուսաստանի հնարավոր ագրեսիայից պաշտպանվելու համար։ Այդ պատրաստվածությունն անհրաժեշտ է ձեռք բերել հենց հիմա, հայտարարել է Եվրոպայի պաշտպանության և տիեզերական հարցերով հանձնակատար Անդրիուս Կուբիլիուսը՝ Sky News-ին տված հարցազրույցում։ Նա նշել է, որ եթե Վլադիմիր Պուտինը հրամայի հարձակվել ՆԱՏՕ-ի անդամ որևէ պետության վրա, վերջինս կբախվի մարտական պատրաստվածությամբ Ռուսաստանի բանակին, որը կարող է կիրառել միլիոնավոր անօդաչու թռչող սարքեր։

Կուբիլիուսը նշել է, որ Ռուսաստանը կարող է տարեկան արտադրել մինչև հինգ միլիոն անօդաչու սարք։ «Կոնֆլիկտում հաղթանակ տանելու համար մեզ անհրաժեշտ է ավելի խոշոր ներուժ»,— ասել է նա։

Եվրահանձնակատարը պատմել է, որ այցելել է Ուկրաինայի առաջնագիծ, որտեղ ձևավորվել է այսպես կոչված «մահվան հովիտ»։ «Այնտեղ ոչինչ չի կարող շարժվել։ Ամեն ինչ վերահսկվում է անօդաչու թռչող սարքերի կողմից։ Սովորական տանկն այդ գոտում ընդամենը վեց րոպե կարող է դիմանալ»,— ասել է Կուբիլիուսը։

Նա ընդգծել է, որ Եվրոպան պետք է ձևավորի օդաչուների, ինժեներների և արտադրողների մասնագիտացված թիմեր՝ անօդաչու սարքերի արտադրությունն արագ մեծացնելու համար անհրաժեշտության դեպքում։