Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Փորձել է «Նուբարաշեն» բերդ մարիխուանա մտցնել. քաղաքացու տաբատի գոտկատեղում թաքստոց է հայտնաբերվել

6 Հունիսի, 2025

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնի և քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալները իրացնելով, խուզարկություն են իրականացրել կալանավորված անձի մոտ տեսակցության եկած քաղաքացի Գ․Բ․-ի նկատմամբ։

Խուզարկության ընթացքում Գ․Բ․-ի տաբատի գոտկատեղում հայտնաբերվել է թաքստոց, որում եղել են երկու փաթեթ՝ մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 0.95 գրամ զանգվածով նյութեր։

Քաղաքացի Գ․Բ․-ն օպերատիվ ծառայողների կողմից ձերբակալվել է և ներկայացվել ՀՀ Քննչական կոմիտեի Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։