Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Զվարթնոցում» ձերբակալվել է Ինտերպոլի կողմից հետախուզվող իրաքցի տղամարդ

6 Հունիսի, 2025

Հունիսի 4-ի գիշերը, ժամը 04։20-ին, Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում, Երևան–Ստամբուլ չվերթի հաշվառումից հետո, համայնքային ոստիկանության «Զվարթնոց» բաժնի ծառայողները ձերբակալել են օտարերկրացի մի տղամարդու։ Ինչպես հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից, նրա հայտնաբերումն ապահովվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ։

Պարզվել է, որ ձերբակալվածը 35-ամյա Իրաքի Հանրապետության քաղաքացի է, ով 2024 թվականի սեպտեմբերի 30-ից հետախուզվում էր Իրաքի իրավապահ մարմինների կողմից՝ կալանքի որոշմամբ։

Տեղեկությունն Ինտերպոլի Երևանի ազգային կենտրոնական բյուրոյին և ՀՀ դատախազությանը հաղորդվել է սահմանված կարգով։